ՆՈՒՅՆ ԹԻՄԵՐԸ` ՓՈՓՈԽՎԱԾ ԿԱԶՄԵՐՈՎ
[17:24] 18 Փետրվարի, 2009
Ֆուտբոլի Հայաստանի 2009թ. առաջնությանը դարձյալ կմասնակցեն 8 թիմեր: Առաջնության մասնակիցների թիվը չավելացավ, թեեւ 2008թ. տարեվերջին որոշ ակումբներ վերածնվելու քայլեր էին ձեռնարկում:
Առաջնության մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետը արդեն ավարտել է եւ մասնակիցների դարձյալ այն 8 ակումբներն են, որոնք մասնակցել են նախորդ առաջնություններին: Դա նշանակում է, որ Հայաստանի առաջնությունը կրկին կանցկացվի 4 շրջանով, որի ընթացքում թիմերը կանցկացնեն 28 հանդիպում:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին առաջնությանը մասնակցում էին Երեւանի ՚Փյունիկըՙ, ՚Բանանցըՙ, ՚Արարատըՙ, ՚Միկանՙ, ՚Կիլիկիանՙ, ՚Ուլիսըՙ, Գյումրիի ՚Շիրակըՙ եւ Կապանի ՚Գանձասարըՙ: 2009թ. առաջնությունը կմեկնարկի մարտի 21-ին, որին կմասնակցեն նշված 8 թիմերը: Շուտով թիմերը արդեն կսկսեն ներկայացնել իրենց հայտացուցակները, որոնցում զգալի փոփոխություններ են սպասվում:
Ներկա դրությամբ կազմը համալրելու լուրջ քայլեր են ձեռնարկում ՚Միկանՙ, ՚Գանձասարըՙ եւ ՚Ուլիսըՙ, որոնք արդեն մեծ թվով խաղացողների հետ են պայմանագիր կնքել: Որոշակի ակտիվություն են ցուցաբերում նաեւ ՚Փյունիկըՙ եւ ՚Բանանցըՙ: Իսկ ահա ՚Արարատըՙ, ՚Շիրակըՙ եւ ՚Կիլիկիանՙ տրանսֆերային բավական պասիվ քաղաքականություն են վարում: ՚Շիրակըՙ ընդհանրապես որեւէ համալրում առայժմ չի ստացել, իսկ ՚Արարատըՙ ունեցել է մեծ թվով կորուստներ:
Եթե բարձրագույն խմբի մասնակիցների շարքում փոփոխություններ չկան, ապա առաջին լիգայում սպասվում են նոր թիմեր: Մասնավորապես` երկարատեւ ընդմիջումից հետո վերածնվել է ՚Էրեբունինՙ: Վերջինս ելույթ կունենա Դիլիջանում, թեեւ ակումբը հիմնվել է Էրեբունի համայնքում եւ այստեղ գործող ֆուտբոլային մարզադպրոցի հիման վրա:
Առաջին խմբի մասնակիցների շարքում չի լինի ՚Արարատ-2ՙ-ը, որը ՚Արարատիՙ դուստր թիմն է: Փոխարենը առաջին խմբում հանդես գալու ցանկություն են հայտնել այս դուստր թիմեր: Ըստ ՚Ա1+ՙ-ի տեղեկությունների` առաջին խմբում եւս մեկ թիմ է ցանկանում հայտավորել ՚Բանանցըՙ: Թիմը ելույթ կունենա ՚Բանանց-3ՙ անունով: Նման նախաձեռնությամբ ցանկանում է հանդես գալ նաեւ ՚Փյունիկըՙ: