Գոհարյանը ընդդեմ «Փյունիկի՞»
15:48 | Այսօր | ՍՊՈՐՏ
Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2009-10 թթ. խաղարկությանը կմասնակցի որակավորման 2-րդ փուլից: ՈՒԵՖԱ-ի նոր մրցակարգի շնորհիվ Հայաստանի չեմպիոնը բաց կթողնի որակավորման առաջին փուլը:
Առաջին փուլում ելույթ կունենան ամենացածր վարկանիշ ունեցող Մալթան, Չեռնոգորիան, Անդորրան եւ Սան Մարինոն, իսկ 2-րդ փուլից պայքարի մեջ կմտնեն մի փոքր բարձր վարկանիշ ունեցող երկրները, որոնց թվում է նաեւ Հայաստանը:
Հայաստանի վերջին 8 տարիների չեմպիոն «Փյունիկը» պայքարի մեջ կմտնի արդեն հուլիսի 14-15-ին, իսկ հուլիսի 21-22-ին տեղի կունենան պատասխան խաղերը: Հայկական թիմի հնարավոր մրցակիցներն են «Պարտիզանը» (Սերբիա), «Դինամոն» (Խորվաթիա), «Ռեդ Բուլը» (Ավստրիա), «Կալմարը» (Շվեդիա), ԱՊՕԵԼ-ը (Կիպրոս), «Ստաբեկը» (Նորվեգիա), «Հաֆնարֆյորդուրը» (Իսլանդիա), «Ինտերը» (Ֆինլանդիա), «Էկրանասը» (Լիտվա), ԲԱՏԵ-ն (Բելառուս), որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Հովհաննես Գոհարյանը, եւ Իսրայելի, Բուլղարիայի, Դանիայի, Լեհաստանի չեմպիոնները, որոնց անունները դեռ հայտնի չեն:
Որակավորման 3-րդ փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 28-29-ին, իսկ պատասխան հանդիպումները' օգոստոսի 4-5-ին: Այստեղ արդեն մասնակիցները բաժանվելու են 2 ենթախմբերի' չեմպիոնական եւ ոչ չեմպիոնական: Յուրաքանչյուր ենթախմբի 10-ական թիմեր դուրս կգան 4-րդ փուլ եւ միմյանց մեջ կխաղարկեն եզրափակիչի 10 ուղեգիր:
Իսկ ահա ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունը այս տարվանից կոչվելու է Եվրոպայի լիգա: Նախորդ տարիների համեմատ Հայաստանը 2-ի փոխարեն կունենա 3 ներկայացուցիչ: Նման իրավունք ունեն Երեւանի «Բանանցը», Կապանի «Գանձասարը», ինչպես նաեւ «Արարատը»: Վերջինս ամենայն հավանականությամբ չի մասնակցի Եվրոպայի լիգային, քանի որ չի ստացել համապատասխան արտոնագիր: Վերջնական որոշումը դեռ չի կայացել, սակայն հավանականությունը մեծ է, որ «Արարատի» փոխարեն Եվրոպայի լիգայում ելույթ կունենա «Միկան»:
Որակավորման առաջին փուլում հայկական ակումբներից ելույթ կունենան «Գանձասարը» եւ «Միկան», իսկ ահա «Բանանցը» որպես Հայաստանի գավաթի եզրափակիչի մասնակից ելույթ կունենան միանգամից 2-րդն փուլից: Հնարավոր մրցակիցների ցանկը դեռ հայտնի չէ, քանի որ մի շարք եվրոպական երկրներում դեռ չեն ավարտվել առաջնությունները: