Մեր մրցակիցները. Լյուբոսլավ Պենևը հրապարակել է Բուլղարիայի հավաքականի կազմը
Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հրապարակել է բուլղարական ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի սեպտեմբերի 7-ին և 11-ին Իտալիայի և Հայաստանի հավաքականների դեմ ԱԱ-2014-ի ընտրական փուլի խաղերին, հայտնում է sportal.bg-ն:
Դարպասապահներ. Նիկոլայ Միխայլով («Տվենտե», Հոլանդիա), Ստոյան Կոլև («Չեռնոմորեց», Ուկրաինա), Վլադիսլավ Ստոյանով («Շերիֆ», Մոլդովա)
Պաշտպաններ. Յորդան Մինև («Լուդոգորեց»), Նիկոլայ Բոդուրով, Իլյա Միլանով (երկուսն էլ՝ «Լիտեքս»), Ալեքսանդր Ալեքսանդրով («Չեռնո Մորե»), Իվան Իվանով («Պարտիզան», Սերբիա), Պետր Զանև («Վոլին», Ուկրաինա), Վեսելին Մինև («Անթալյասպոր», Թուրքիա)
Կիսապաշտպաններ. Սվետոսլավ Դյակով («Լուդոգորեց»), Վլադիմիր Հաջև («Լևսկի»), Գեորգի Միլանով («Լիտեքս»), Գեորգի Սրմով («Կասմփաշա», Թուրքիա), Բորիս Գալչև («Դինամո Բուխարեստ», Ռումինիա), Ստանիսլավ Մանոլև ( ՊՍՎ Էյնդհովեն, Հոլանդիա), Ալեքսանդր Տոնև («Լեխ», Լեհաստան)
Հարձակվողներ. Էմիլ Գրգորով, Իվան Ստոյանով («Լուդոգորեց»), Իլյան Միցանսկի («Կայզերսլաուտեռն», Գերմանիա), Իվելին Պոպով («Կուբան», Ռուսաստան)