Xtratime Community banner

Armenia's Independence Cup

39K views 147 replies 22 participants last post by  Misho  
#1 · (Edited)
՚Արարատըՙ սկսում է ՚Բանանցիՙ հետ
[12:00] 25 Փետրվարի, 2009

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Հայաստանի գործող գավաթակիր Երեւանի ՚Արարատըՙ 2009 թ. գավաթի խաղարկությունը կսկսի քառորդ եզրափակիչում ՚Բանանցիՙ հետ կայանալիք հանդիպումներում: Այդ մասին հայտնի դարձավ այսօր ՀՖՖ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության ընթացքում:

Վիճակահանությունից առաջ ՀՖՖ մամուլի քարտուղարության աշխատակից Տիգրան Իսրայելյանը հայտնեց, որ այս տարի գավաթի խաղարկության մասնակցելու են միայն բարձրագույն խմբի առաջնության 8 մասնակիցները: Մարտի 17-ին մեկնարկելիք Հայաստանի 2009թ. գավաթի խաղարկությունը կմեկնարկի քառորդ եզրափակիչի հանդիպումներով:

Հայաստանի չեմպիոն ՚Փյունիկըՙ կմրցի վերջին 2 տարիների ետնապահ ՚Կիլիկիայիՙ հետ: Այս զույգում ՚Փյունիկիՙ հաղթանակը կասկած չի հարուցում: Նույնը կարելի է ասել նաեւ ՚Միկաՙ-՚Շիրակՙ դիմակայության մասին: ՚Միկանՙ բավական ուժեղ կազմով է ներկայացել մրցաշրջանին, իսկ ՚Շիրակըՙ որեւէ համալրում չի ստացել: Իսկ ահա ՚Գանձասարՙ-՚Ուլիսՙ եւ ՚Արարատՙ-՚Բանանցՙ հանդիպումներում սպասվում է հավասար պայքար: ՚Գանձասարՙ-՚Ուլիսՙ զույգի հաղթողը կիսաեզրափակիչում մրցելու է ՚Փյունիկՙ-՚Կիլիկիաՙ զույգի հաղթողի հետ: Եզրափակիչի մյուս ուղեգրի համար մրցելու են ՚Արարատՙ-՚Բանանցՙ եւ ՚Միկաՙ-՚Շիրակՙ զույգերի հաղթողները:

Ինչպես եւ նախորդ տարիներին գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 9-ին: Հավանական է, որ այն տեղի ունենա Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում:

Հայտնի դարձան նաեւ Հայաստանի 2009 թ. առաջին խմբի մասնակիցների անունները: Այս տարի առաջին խմբում ելույթ կունենան 10 թիմեր: Այս թիմերի շարքում կան նաեւ վերածնված ակումբներ. ՚Լեռնային Արցախըՙ եւ ՚Իմպուլսըՙ: Իսկ ահա մյուս թիմերը հանդիսանում են բարձրագույն խմբի մասնակիցների դուստր թիմերը: Ստացվում է, որ հաջորդ տարի ուժեղագույնների մրցաշարում հանդես գալու համար պայքարելու են միայն ՚Լեռնային Արցախըՙ եւ ՚Իմպուլսըՙ: Ըստ ՀՖՖ կանոնադրության դուստր թիմերը բարձրագույն խմբում ելույթ ունենալու իրավունք չունեն:
 
#14 ·
Looks good to me.....i see Ararat......nice metal etching.....wat do u want ? Rubo`s head in gold ?? with 2 bzni mineral water bottles on both sides spraying his head to cool him off ?? LTP`s head at the base ??

PS we hav no shortage of anoushigs to hold cards up....nice work.