Xtratime Community banner

1 - 20 of 39 Posts

·
Registered
Joined
·
6,454 Posts
Discussion Starter #1
It's been long overdue that this team gets a thread of it's own. With the best attendance in the STAR league and now qualified for UEFA Cup, Gandzasar's future looks bright.
 

·
Registered
Joined
·
6,454 Posts
Discussion Starter #2
Armfootball forum says Gandzasar are already renovating the stadium in Kapan to make the seating capacity at 5000. Also it seems they are letting go quite a few of their foreigners to bring newer and stronger ones in preparation for the UEFA Cup.

If only they had a decent airport in Kapan to play European games there.
 

·
Registered
Joined
·
8,015 Posts
ՃԳՆԱԺԱՄԸ ՖՈՒՏԲՈԼԻ ՎՐԱ ՉԻ՞ ԱԶԴԻ
[16:13] 10 Դեկտեմբերի, 2008


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից ֆինանսավորվող Կապանի ՚Գանձասարՙ ֆուտբոլային ակումբի վրա ֆինանսական ճգնաժամը չի ազդել: Համենայնդեպս ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Գանձասարիՙ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը.


՚Ֆինանսական խնդիր մեր թիմը չի ունեցել եւ կարծում եմ հաջորդ տարի էլ չի ունենա: Տեղյակ եմ, որ ներկայումս շատ արտասահմանյան ֆուտբոլային թիմեր ֆինանսական ճգնաժամի հետ խնդիրներ ունեն, բայց մեզ վրա այն չի ազդելՙ: Ներկայումս Հայաստանի առաջնությունում բրոնզե մեդալների արժանացած ՚Գանձասարիՙ խաղացողները արձակուրդում են, որտեղից կվերադառնան հունվարի 6-ին:


՚Հաջորդ մրցաշրջանին նախապատրաստական փուլի մեջ ծրագրել ենք 4 ուսումնամարզական հավաք: Արձակուրդից վերադառնալուց հետո նախ հավաք կանցկացնենք Երեւանում, ապա կմեկնենք Ծաղկաձոր: 3-րդ եւ 4-րդ հավաքները կանցկացնենք արտասահմանում, հավանական է Սոչիում եւ Անթալիայումՙ, - նշեց Սամվել Պետրոսյանը:


՚Գանձասարումՙ հանդես եկող լեգեոներները իրենց արձակուրդը որոշել են անցկացնել հայրենիքում: Ըստ Սամվել Պետրոսյանի` արտասահմանցիներից 2-ը չեն վերադառնա թիմ. ՚Վրացիներ Կոբա Խանիշվիլին եւ Մամուկա Մենտեսաշվիլին այլեւս թիմում չեն լինի: Այլ փոփոխություններ առայժմ չկան: Թիմը հետագայում անպայման համալրում կստանա: Այդ մասին ավելի հստակ տեղեկություն կլինի, երբ Հայաստան վերադառնա ակումբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանըՙ:


Հայաստանի 2008թ. առաջնությունում գրավելով 3-րդ հորիզոնականը` ՚Գանձասարըՙ իրավունք է ստացել 2009թ. ամռանը մասնակցել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: ՚Ամեն բան արվում է, որ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հանդիպումը անցկացնենք Կապանում: Ակումբի մարզադաշտը արդեն համապատասխանում է միջազգային չափանիշներին: Առաջիկա ամիսներին կավելացվեն նաեւ նստատեղերը եւ մարզադաշտը հնարավորություն կունենա ընդունել մոտ 5 հազար ֆուտբոլասերՙ,- նշեց Սամվել Պետրոսյանը:
 

·
Registered
Joined
·
6,454 Posts
Discussion Starter #4
i dont get it though, dont the rules state that unless there is direct transportation to the town (via. airport) then you cant play games there? well, i havent actually read rules like that but for most teams in any country thats how it is. either way, if they play the games in kapan that will definitely be a boost to the team and their fans.
 
B

·
Guest
Joined
·
0 Posts
Dude, we're not talking about dzové dzov Hayasdan here. How many airports does the country need? lol
 

·
Registered
Joined
·
6,454 Posts
Discussion Starter #9
TotalFootball.am-ը արդեն ձեզ տեղեկացրել է, որ Երևանի «Միկան», մրցաշրջանի նախապատրաստական ծրագրի փոփոխման հետ կապված հրաժարվել է մասնկացել «Թուքմենբաշու» գավաթին:

Այսօր մեզ հայտնի է դարձել, որ «Միկայի» փոխարեն այդ մրցաշարին Հայաստանը կներկայացնի Կապանի «Գանձասարը»: Ավելացնենք, որ մրցաշարը կկայանա փետրվար ամսին:
 

·
Registered
Joined
·
8,015 Posts
ՍԵՐԲԵՐԸ ԿՈՒԺԵՂԱՑՆԵՆ ՚ԳԱՆՁԱՍԱՐԸՙ
[14:14] 22 Հունվարի, 2009



Կապանի ՚Գանձասարըՙ առաջիկայում պատրաստվում է պայմանագիր կնքել 2 սերբ եւ 1 վրացի ֆուտբոլիստների հետ: Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ արդեն այս խաղացողները փորձաշրջան են անցել թիմում:


՚Սերբերը վերադարձել են հայրենիք եւ մի քանի օրից կվերադառնան Հայաստան: Նրանց փորձարկել ենք եւ պատրաստվում են կնքել պայմանագիր: Նույնը կարող եմ ասել նաեւ վրաց ֆուտբոլիստի մասին, որը փորձաշրջան էր անցնում մեզ մոտ: Առաջիկայում ավելի մանրամասն կտեղեկացնենք, թե ովքեր են այս խաղացողները եւ նախկինում որտեղ են հանդես եկելՙ,-նշեց Սամվել Պետրոսյանը:


Վերջին շրջանում ՚Գանձասարիՙ հետ էր մարզվում նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, սակայն փորձառու ֆուտբոլիստը Կապանում չի մնա. ՚Ռոմիկը առաջարկ ուներ Չինաստանից եւ մեկնելու է ելույթները շարունակելու այդ երկրումՙ: ՚Գանձասարիցՙ հեռացել է նաեւ թիմի առանցքային ֆուտբոլիստ Գագա Թիբիլաշվիլին, որը արդեն պայմանագիր է կնքել ՚Ուլիսիՙ հետ: Առաջիկայում կապանյան թիմում փորձաշրջան կանցնեն մի շարք արտասահմանի խաղացողներ:


՚Փետրվարին մենք մասնակցելու են Աշխաբադում կայանալիք ՚Թուրքմենբաշիի գավաթիՙ խաղարկությանը: Մինչ այդ թիմը նոր համալրումներ կունենա: Մասնավորապես կփորձարկենք արտասահմանցի դարպասապահի: Կլինեն խաղացողներ նաեւ այլ ամպլուաների համարՙ,-ասաց Սամվել Պետրոսյանը: ՚Թուրքմենբաշիի գավաթիՙ խաղարկությունում հաջող հանդես գալու համար ՚Գանձասարըՙ մրցաշարի մեկնարկից 1 շաբաթ շուտ է մեկնելու Աշխաբադ.՚Նախատեսում ենք Աշխաբադում անցկացնել 2 ստուգողական հանդիպում: Դրանից հետո միայն կմասնակցենք մրցաշարին: Թուրքմենստանից վերադառնալուց հետո նախատեսում ենք եւս մեկ հավաք անցկացնել Անթալիայումՙ:


Հիշեցնենք, որ ՚Գանձասարըՙ 2008թ. Հայաստանի առաջնությունում գրավել էր 3-րդ հորիզոնականը` առաջին անգամ իր պատմության մեջ դառնալով մրցանակակիր: Թիմը իրավունք է ստացել մասնակցելու ՈՒԵՖԱ-ի գավաթի 2009-10թթ. խաղարկությանը:
 

·
Registered
Joined
·
6,454 Posts
Discussion Starter #12
One of the Serbian players arriving in Gandzasar is Lazar Popovic. He is an active midfielder in the Serbian Superliga currently with FK Čukarički Stankom and has also played in Serbia's youth teams.
 

·
Registered
Joined
·
8,015 Posts
ՍԵՐԲԵՐԸ ՖՈՒՏԲՈԼ ԿԽԱՂԱՆ ԿԱՊԱՆՈՒՄ
[13:50] 12 Փետրվարի, 2009


Կապանի ՚Գանձասարըՙ առաջիկա մրցաշրջանին նախապատրաստվելիս 2-րդ ստուգողական հանդիպում է անցկացրել: Սամվել Պետրոսյանի սաները 3:0 հաշվով հաղթել են Երեւանի ՚Ուլիսիՙ-ին:


Պետրոսյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ խոշոր հաշիվը դեռ չի նշանակում, թե իրենք լիովին պատրաստ են մրցաշրջանին. ՚Ես գոհ եմ թիմի վիճակից, բայց մենք դեռ մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու: Հաղթեցինք խոշոր հաշվով, սակայն ՚Ուլիսըՙ հանդես եկավ 2-րդ կազմով եւ դա իր ազդեցությունը ունեցավ հաշվի վրաՙ:


՚Գանձասարըՙ բավական ակտիվ քաղաքականություն է վարում տրանսֆերային շուկայում: Թիմի մարզչական շտաբը այս տարի շեշտը դրել է Բալկաններից հրավիրված խաղացողների վրա: Կապանի ֆուտբոլային թիմի հետ արդեն պայմանագրեր են կնքել սերբ խաղացողներ Վլադ Ռադանովիչը, Վլադիմիր Լուկիչը, Դրագան Գալիչը եւ Չեռնոգորիայի ներկայացուցիչ Կրիվոկապիչը: ՚Գանձարասումՙ է նաեւ Երեւանի ՚Արարատիՙ ֆուտբոլիստ Արտաշես Անտոնյանը, որը նախկինում հանդես է եկել նաեւ ՚Շիրակումՙ եւ ՚Միկայումՙ: Հայաստանի բրոնզե մեդալակիրը պայմանագիր է կնքել նաեւ վրացի հարձակվող Միխայիլ Թակաձեի հետ:


՚Համալրում կա, սակայն ձեռք բերածով չենք սահմանափակվելու: Առաջիկա օրերին մեզ միանան 2-3 լեգեոներներ Բրազիլիայից, որոնք փորձաշրջան կանցնեն թիմումՙ,-նշեց Սամվել Պետրոսյանը:


Ի դեպ, փետրվարի 18-ից ՚Գանձասարըՙ Աշխաբադում կմասնակցի ՚Թուրքմենբաշու գավաթիՙ ավանդական խաղարկությանը: Հայկական թիմի մրցակիցների անունները առայժմ հայտնի չեն: Աշխաբադի մրցաշարից հետո ՚Գանձասարըՙ նախատեսում է երկշաբաթյա հավաք անցկացնել Թուրքիայի Անթալիա քաղաքում եւ մարտի 15-ին վերադառնալ Հայաստան:
 

·
Registered
Joined
·
8,015 Posts
՚Գանձասարըՙ մրցելու է ՚Թուրքմենբաշիի գավաթիՙ համար
[11:28] 19 Փետրվարի, 2009

Աշխաբադում վաղը մեկնարկում է ՚Թուրքմենբաշիի գավաթիՙ ավանդական ֆուտբոլային մրցաշարyը, որին այս տարի կմասնակցի նաեւ Կապանի ՚Գանձասարըՙ: Հայաստանի 2008թ. բրոնզե մեդալակիրը հայտնվել է Բ խմբում:

՚Գանձասարիՙ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ մրցաշարը թիմի համար նախապատրաստական շրջանի մի մաս է, թեեւ հայկական թիմը պայքարելու է նաեւ լավ արդյունքի համար: Աշխաբադում Պետրոսյանը եւս մեկ անգամ փորձարկելու է հրավիրված լեգեոներներին: ՚Գանձասարիՙ կազմում չէ թիմի հարձակվող Ալեքսանդր Պետրոսյանը, որը նախորդ մրցաշրջանում արդյունավետ խաղ ցուցադրեց կապանյան ակումբի կազմում: Պետրոսյանը մեկնել է Չինաստան, որտեղ պետք է փորձաշրջան անցնի տեղի թիմերից մեկում:

Սամվել Պետրոսյանի գլխավորած թիմի մրցակիցները կլինեն Տաջիկստանի փոխչեմպոին ՚Պարվոզըՙ, Բահրեյնի երիտասարդական հավաքականը եւ Թուրքմենստանի չեմպիոն ՚Աշխաբադըՙ: Ա խմբում են հայտնվել Լատվիայի բրոնզե մեդալակիր ՚Սկոնտոնՙ, իրանական ՚Խեմատըՙ, Ղրղզստանի փոխչեմպիոն ՚Աբդիշ Ատանՙ եւ Թուրքմենստանի գավաթակիր ՄՏՏՈՒ-ն:

Յուրաքանչյուր խմբի 2 թիմեր դուրս կգան կիսաեզրափակիչ, որտեղ կպայքարեն եզրափակիչի համար: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 35 հազար ԱՄՆ դոլար, որից 20 հազարը կստանա մրցաշարի հաղթողը: Արծաթե մեդալակիրը կվաստակի 10 հազար դոլար, իսկ բրոնզե մեդալակիրը` 5 հազար:

՚Թուրքմենբաշիի գավաթիՙ նախորդ 14 խաղարկություններից 10-ում հաղթել են Թուրքմենստանի ներկայացուցիչները, իսկ 4 անգամ գավաթը տարել են հյուրերը:
 

·
Registered
Joined
·
6,454 Posts
Discussion Starter #18
Turkmenistan Tournament 2nd match:

FC Gandzasar 1-1 Bahrain Youth NT

Next match:

FC Gandzasar Vs. FK Ashgabat (1st, Turkmenistan)


Standings (Group A):
Ashgabat 2 wins, 0 draws, 0 losses, 6 points (already advanced)
Gandzasar 0 wins, 2 draws, 0 losses, 2 points
Bahrain Youth NT 0 wins, 1 draw, 1 loss, 1 point
Parvoz 0 wins, 1 draw, 1 loss, 1 point

Hopefully Ashgabat does not take the game against us as seriously since they advanced so hopefully we'll win. They previously beat Bahrain 2-0 and Parvoz 1-0.
 

·
Registered
Joined
·
6,454 Posts
Discussion Starter #19
Turkmenistan Tournament 3rd match:

FC Gandzasar 1-1 FK Ashgabat (1st, Turkmenistan)

Bahrain Youth NT 1-1 Parvoz Bobojon Ghafurov

Final Standings (Group A)
Ashgabat 2 wins, 1 draw, 0 losses, 7 points
Gandzasar 0 wins, 3 draws, 0 losses, 3 points

Bahrain Youth NT 0 wins, 2 draws, 1 loss, 2 points
Parvoz 0 wins, 2 draws, 1 loss, 2 points

Gandzasar advances and in the semi-final on Feb. 27 will face Skonto FC (3rd, Latvia) who came 1st in the other group. The other semifinal is FK Ashgabat Vs. ITTU Ashgabat (2nd, Turkmenistan)
 
1 - 20 of 39 Posts
Top