GHARABAGH'S WAR VICTORY 1988-1994 - Xtratime Community
 
LinkBack Thread Tools Rate Thread Display Modes
post #1 of 3 (permalink) Old May 16th, 2008, 16:30 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
GHARABAGH'S WAR VICTORY 1988-1994

KETSE HAY HEGHAPOKHAKAN DASHNAKTSTYUNE YEV AMBOGHCH HAY JOUGUVURDE


Շուշիի առանձնակի գումարտակը` իր ազատագրած հողում

Արցախյան ազատամարտի ժամանակ Դաշնակցության դրոշի ներքո կազմավորված Շուշիի առանձնակի գումարտակը մայիսի 8-9-ը իր ազատագրած հայրենիքի հաղթանակը տոնեց Արցախում:

Հերթական անգամ Շուշիի գրավման օրերին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ Հայաստանի բոլոր մարզերից գումարտակի շուրջ 130 ազատամարտիկներ այցելեցին Ղարաբաղ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ընկերների հիշատակին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Շուշի մտած առաջին տանկի վրա, այցելեցին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն, եղան Արցախի ազգային հերոս Աշոտ Ղուլյանի` Բեկոր Աշոտի հուշարձանի մոտ եւ նրա անվան դպրոցում, խնջույքի սեղանի շուրջ անհամար հիշողություններ պատմեցին պատերազմի, արդեն հավիտյան միմյանց կապող ընկերության ու երազանքների մասին:

Շուշիի առանձնակի գումարտակը ստեղծվել է 1992 թվականին Գետաշեն- Շահումյանի կռիվների բովով անցած դաշնակցական ջոկատների հենքի վրա:

«Պատերազմն այնպիսի փուլ թեւակոխեց, երբ անհրաժեշտ էր պայքարը շարունակել կանոնավոր բանակային միավորումով: Մենք մեր ջոկատներն ունեինք ամենուր, սակայն արդեն սխալ էր առանձնացված կռվելը: Մեր մարտիկները, չտարանջատվելով, մտան բանակային համակարգի մեջ` կազմելով Շուշիի առանձնակի գումարտակը, քանի որ առանձին կուսակցության պատերազմ չէր սա, այլ` պետության, ուրեմն հարկ էր կազմակերպված պայքար մղել»,- ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի ներկայացուցիչ Իգոր Սարգսյանը, ով 1991 թվից մասնակցել է մարտական գործողությունների Կրկժանում, Լեսնոյում, Լաչինում, Ասկերանում, եղել է Ֆիզուլու ճակատում, Մարտակերտում, Մարտունիում ու Հադրութում, ազատագրել է Շուշին եւ այդպես` մինչեւ 1994 թվականի հրադադարը:

Ըստ Ի. Սարգսյանի, իրենց ճամփորդության նպատակը Ղարաբաղի առկա վիճակը տեսնելն է, սահմանների ամուր պաշտպանության մեջ եւս մեկ անգամ համոզվելը, 18 տարի առաջ ազգային գաղափարներին ծառայելուն տրված իրենց ուխտը նորոգելը, հայրենապաշտպան գործունեությունը, իրենց անցած ուղին ու զոհված ընկերների արյունը արժեւորելը, ինչպես նաեւ այդ ամենը սերունդներին փոխանցելը, որպեսզի պետությունը կարողանա ժառանգաբար պաշտպանված լինել, հզորացնել բանակը, ամրացնել սահմաններն ու շարունակել հաղթականորեն ընթանալ առաջ` կայացած բոլոր համակարգերով:
Դեպի Արցախ առաքելությունը նաեւ նպատակ ունի ի լուր ամենքի հայտնելու, որ անիմաստ են սադրանքները ազգը պառակտելու ուղղությամբ:

«Ես ծնունդով Սեւանից եմ, ու Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հողը իմն է, ճիշտ այնպես, ինչպես Սեւանի հողը պատկանում է արցախցուն ու Սփյուռքի մեր ամեն մի հայրենակցի, որովհետեւ թշնամու գրոհը դարեր ի վեր մենք միասնաբար ենք կասեցնում»,- ասում է Ի. Սարգսյանը, ում կարծիքով, թեպետ Շուշիում դրական փոփոխություններ կան, այն դեռեւս ցանկալի տեսքի չի հասել, սակայն ակնհայտ է, որ աստիճանաբար աշխուժություն է տիրում քաղաքում:

Անպարտելի գումարտակը

Շուշիի առանձնակի գումարտակում կռվել է շուրջ 700 ազատամարտիկ:
Գումարտակի հերոսներից են Դուշման Վարդանը, Բեկոր Աշոտը (Աշոտ Ղուլյան), Կարոտ Մկրտչյանը, Հրաչ Գասպարյանը (Ագնեվոյ), Բուժականցի Մուրադը, Արթուր Ղարիբյանը, ում մայրը` Գոհարը, մեզ հետ էր ճամփորդության ողջ ընթացքում. նա իր որդուն հայրենիքի ազատագրմանը նվիրելով` հանձինս նրա մարտական ընկերների` ձեռք է բերել բազում որդիներ, որոնց ճակատագրով ու հոգսերով ապրում է ինքը:

Շուշիի առանձնակի գումարտակը մեծ համբավ է ունեցել տարածաշրջանում իր անպարտելիությամբ ու մարտունակությամբ: Սա այն գումարտակն է, որը 94-ին Ֆիզուլու ճակատում կատաղի մարտեր մղելով` մի սանտիմետր անգամ չի նահանջել` անսասան պահելով դիրքերն ու ադրբեջանցիներին ստիպելով դադարեցնել հուժկու գրոհը:

Այս գումարտակն է, որ հաղթել է Ղարաբաղում իրենց դեմ կռվող չեչենների ջոկատներին, նրանց թվում` Խատաբին ու Շամիլ Բասաեւնին: Այդ նրա՛նց մասին է վերջինս վիրավոր վիճակում ասել, թե կցանկանար` իր զինվորները այդպե՛ս կռվեին:

Եվ, միեւնույն ժամանակ, ա՛յդ ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովը հայտարարել է, թե` եթե ինքը Շուշիի առանձնակի գումարտակի նման երկու գումարտակ ունենար, շատ կարճ ժամկետում կգրավեր Չեչնիան:

Պատերազմի տարիներին միայն կռվելով չէին զբաղված գումարտակի զինվորները: Նրանք նաեւ սատարում էին Ադրբեջանից Շուշիում ապաստանած փախստականներին, օգնում բնակչությանը` ամոքելու պատերազմի վերքերը, ոտքի կանգնելու: Տարածում էին հեղափոխական, հայրենասիրական երգեր: Գումարտակի մարտիկները 15 տարեկան պատանուց մինչեւ ծերունիներ էին:

Ազատամարտիկները պատմում են, որ գումարտակը մի ամբողջական ընտանիք էր, իսկ կռվի հիմքում ընկած էր ոչ թե ատելությունը, այլ սերն ու նվիրումը հայրենիքին, ընկերությանը, Դաշնակցությանը:
Արթիկի տարածքի Գետափ գյուղից Լեւոն Գեւորգյանը նշում է.
«Երբ կռվում էինք, առաջնահերթ մտածում էինք մեր ընկերոջը պատերազմի դաշտում չկորցնելու մասին. նախ նա՛ չզոհվի, հետո նոր հոգում էինք սեփական կյանքը փրկելու մասին»:

Հաղթանակի օրերին Շուշի եկել էին ոչ միայն Երեւանից, այլեւ Շիրակից, Լոռուց, Արմավիրից, Արարատից, Կոտայքից, Գեղարքունիքից, Սյունիքից, անգամ Ջավախքից:

Դժվար է նկարագրել այն ջերմությունը, որով Շուշիի մուտքի մոտ նրանց ցնծությամբ դիմավորեցին գումարտակի ղարաբաղցի ընկերները, որոնցից շատերն արդեն բարձրաստիճան սպաներ են Արցախի բանակում:

Հետո բոլորը միասին հաստատուն քայլերով Շուշիի բարձունքն էին բարձրանում նրանք, ովքեր իրենց արյամբ գրավել ու պահել են այդ հողը, ում մղած կենաց-մահու կռվի շնորհիվ ազատագրվել է մեր Մեծ հայրենիքի այս մասնիկը:

Ինչպես ցանկացած` իրոք կյանքը վտանգի ենթարկած ու կռված մարդ, գումարտակի ազատամարտիկները անսահման համեստորեն են խոսում սեփական սխրանքների մասին ու հպարտությամբ ներկայացնում են ընկերների հերոսությունները մարտի դաշտում:

Երեւանցի Ռուդոլֆ Հովակիմյանի խոսքերով` երբ իրենք մայիսի 9-ին հաղթանակած իջնում էին Շուշիից` Ստեփանակերտից ծաղիկներ էին գցում իրենց վրա:

«Այդ պահին ես հիշեցի հին ֆիլմերը Հայրենական պատերազմի մասին, երբ հաղթանակած սովետական բանակին ցնծությամբ էին դիմավորում:
Դեպի Շուշի գրոհը մայիսի 8-ին էր: 7-ի գիշերը սկսեցինք` տարբեր ուղղություններով: Ես անձամբ Շոշ գյուղի կողմից` Դուշման Վարդանի հրամանատարությամբ, ժայռերի վրայով բարձրացա Շուշի ու դրանից հետո ամեն տարի այստեղ եմ գալիս ընկերներիս հետ. ո՞նց չգամ»,- ասում է Ռ. Հովակիմյանը, ում ընկերները «Չայ» մականունն են տվել թեյ շատ խմելու պատճառով, եւ ով, բացի Շուշիից, մասնակցել է Լեսնոյի, Կրկժանի մարտերին` 91-ից սկսած, երբ Ղարաբաղ է եկել հերոսներ Ժիրոյի, Վարդանի, Արթուրի հետ:

Ոչ պակաս հետաքրքիր կերպար է սասունցիների ժառանգ` երեւանցի Ցոլակը: Նա չի կարողացել հաշտվել ոչ մեր օգտին հրադադարի հետ ու ծանր վիրավորվելով` անգամ Արցախյան պատերազմի հրադադարից հետո կռվել է Վրաստանում, Չեչնիայում:

Գումարտակի մեկ այլ զինվոր` Պարսկաստանից եկած Հարմիկ Հովսեփյանը, կռվի ընթացքում առաջին անգամ թշնամու ուղղաթիռ կործանողն է եղել: Ասում են` նա դիրքերում հասակով մեկ քայլում էր խրամատների կողքով ու հետեւում, որ հանկարծ որեւէ մեկը գլուխը խրամատից վեր չբարձրացնի, իսկ իր մասին, որ ամբողջ մարմնով թշնամու թիրախ է, չէր էլ մտածում:

Մեզ բախտ է վիճակվել մասնակցել այս կռվին

Շիրակի մարզի Մանթաշ գյուղից Գարեգին Թորոսյանը, ով նույնպես առաջին իսկ օրերից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, Շուշիի, նաեւ ողջ Արցախի ազատագրմանը, ստացել կառավարական պարգեւներ, հպարտությամբ ասում է. «Ուրախ եմ, որ մեր սերնդին բախտ է վիճակվել մասնակցելու մեր հողերի ազատագրմանը: Երջանիկ եմ, որ այսօր Շուշիում եմ. 1994-ից հետո չէի եկել Շուշի: Հպարտանում եմ ընկերներովս, բոլորին ցանկանում եմ առողջություն, հաջողություն: Փառք մեր ընկած ընկերներին: Ցանկանում եմ` Շուշին ավելի գեղեցկանա, իսկ ժողովուրդը առանց պատերազմի շարունակի կյանքը»:

Գարեգինի ընկերը` սարատակցի Արթուր Թորոսյանը, նույնպես միանում է մաղթանքներին. «Ուրախ եմ, որ իմ սուրբ հողի վրա եմ` բոլորի հետ, կարող ենք միմիայն հպարտանալ Արցախով, ուրախություն ու խաղաղություն եմ մաղթում այս հողին»:

Հարգանքի տուրք զոհված ընկերներին

Գումարտակի մարտիկներին միմյանց կապող շատ բարձր արժեքներ կան: Նրանք բոլորը շատ տարբեր են իրարից, սակայն նման ` իրենց անսահման հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ, անցած ճանապարհով, պարզապես պարկեշտ մարդ լինելով:

Արցախում նրանց անցած ուղին փոքր-ինչ իմանալով` համոզվում ես, որ գումարտակի զինվորներից յուրաքանչյուրը հերոս է, իր սխրանքներով` կենդանի լեգենդ, ում հետ նույն ժամանակաշրջանում ապրելու պատիվն ունենք մենք, եւ նրա՛նց նմաններն են երկրի իսկական տերերը:

Արցախ աշխարհի ամեն մի քարն ու թուփը ծանոթ է այս մարդկանց: Ամենուր հուշեր են, հույզեր, ծանր, միաժամանակ հաճելի զգացողություններ, միմյանց միախառնված կարոտ, հպարտություն, կորուստ ու ձեռքբերում...

Շատ դժվար է անուններ առանձնացնելը, մի բան, սակայն, պարզ է. ազատամարտիկներից ոչ ոք հավակնություններ ու սեփական արյան գնով փրկած հայրենիքն իրենց ծառայեցնելու միտք չունի: Փոխարենը` երբեք չի զլանում հարգանքի տուրք մատուցել զոհված ընկերներին: Ծաղկեպսակներ դնելով Շուշիի տանկի մոտ` Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, գումարտակի մատիկները կանգ առան Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի` Բեկոր Աշոտի հուշարձանի մոտ:

Արդար զինվոր էր Բեկոր Աշոտը: Այսպես են հիշում նրան ընկերները` պատմելով, թե ինչպես է նա գրոհի ժամանակ առաջինը մտել Շուշի եւ վիրավոր գրավել Շուշիի բերդը: Այդ ընթացքում զինվորների մի մասը Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ պահել է Շուշիից դուրս եկող ճանապարհը: Բերդի գրավման լուրը խանդավառել է մյուս ազատամարտիկներին, եւ նրանք ոգեւորված շարունակել են պայքարը` առանց կասկածելու, որ հաղթելու են:

Եվ այնքա�ն դառնությամբ են մարտական ընկերները հիշում, որ պատերազմի բովով անցած, թշնամու միլիոնավոր գնդակներից չընկած Աշոտը (Բեկոր` «Ասկոլկա» մականունը նա ստացել էր մարմնում բազմաթիվ բեկորներ ունենալու պատճառով) զոհվեց յուրայինի` թիկունքին ուղղված գնդակից...

Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկներն այցելեցին նաեւ Ստեփանակերտի թիվ երկու դպրոց, որն անվանակոչվել է Արցախի ազգային հերոս Աշոտ Ղուլյանի անունով:

Գեղեցիկ վերանորոգված դպրոցը նրանց դիմավորեց ազգի համար նահատակված շրջանավարտների լուսանկարներով, Ղարաբաղի Հանրապետության դրոշով, գերբով ու հիմնով:

«Հպարտ եմ իմ մարտական ընկերներով»

Մայիսի 9-ին Շուշին գրոհած առաջին տանկի մոտ առանձնակի գումարտակի մարտիկների համար եւս մի հաճելի հանդիպում էր սպասում: Նրանց հարազատորեն ու ջերմությամբ դիմավորեց ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, ով ժամանակին Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի անդամ է եղել, իսկ պատերազմն ավարտել է կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալի պաշտոնում:

«Արցախցի եմ, հայ եմ: Արել եմ այն, ինչ բոլոր այն հայերը, ովքեր բախտ են ունեցել մասնակցելու այս պատերազմին: Ես այդ երջանիկներից մեկն եմ, այս մարդիկ էլ իմ մարտական ընկերներն են:
Առաջին օրվանից պայքարի մեջ եմ, ծնվել եմ Ստեփանակերտում, այս տղաների հետ մասնակցել եմ Շուշիի գրավմանը»,- ուրախությամբ ասում է Ժ. Գալստյանը` հպարտանալով, որ ինքն այստեղ է եկել իր մարտական ընկերներին տեսակցելու համար եւ անսահման սիրում է նրանց:

Նրա ուրախությունը վարակիչ էր, իսկ կոստյումը, որն այնպես սազում էր կենսախինդ, պատերազմի դաժանության միջով անցնելուց հմայքը բնավ չկորցրած կնոջը, զարդարված էր շքանշաններով` «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար», նաեւ շքանշան` խաղաղ պայմաններում վաստակի համար` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամենաբարձր պարգեւը:

Ղարաբաղն անսասան է

Փառապանծ աշխարհ է Ղարաբաղը, շատ հերոսներ է տվել հայրենիքին: Պատմում են, որ այստեղ 13 տարեկան երեխան անգամ, իր հասակի չափ ավտոմատն ուսին, կռվի էր գնում: Մարդիկ բոլորը պատվախնդիր են Արցախում, նվիրված ընտանիքին, հավատքին, ընկերներին ու հայրենիքին:

Այդ ամենի դրսեւորման ականատեսը եղանք մենք, երբ Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկներն այցելեցին Ստեփանակերտի եղբայրական գերեզման: Անուշ Ավագիմյանը եւս, նորածին դստերը գրկած, տեղատարափ անձրեւի ներքո եկել էր եղբոր` Աշոտ Ավագիմյանի գերեզմանին այցի: Գերեզմանաքարը պատկերում է ազնիվ դիմագծերով մի պատանու, որի մասին քույրը պատմում է, որ ինքնակամ պատերազմ է գնացել 14 տարեկանից, իսկ 18 տարեկանում զոհվել է Մարտակերտի կռվում:
Երեք քրոջ միակ եղբորից բացի` Արցախյան պատերազմում զոհվել է նաեւ նրանց հայրը:

Ու մինչ, շփոթված ու հուզված, չգիտես` ինչ խոսքերով մխիթարես նրան... Նա ինքն է մխիթարանքի խոսքեր ասում. «Շատ ցավալի, անդառնալի է մեր մինուճար եղբոր, հոր մահը մեզ համար: Բայց մենք հպարտ ենք, որ նրանք զոհվել են հանուն հայրենիքի, իրենց կյանքը տվել են մեր ապրելու համար: Նրանք միշտ մեր սրտում են, ու նրանց օրինակով ենք մենք դաստիարակում մեր երեխաներին»:
Անուշ Ավագիմյանի խոսքերը կասկածի ենթակա չեն, ու մենք վստահ ենք, որ Ղարաբաղն անսասան է:

Առաջին արտադրությունը Շուշիում

Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկներից մեկն էլ Ահարոն Մելքոնյանն է: Մասնագիտությամբ ճարտարապետ Ահարոնը գումարտակում ականանետ է եղել: Սասունցու թոռ է, ծնվել է Թալինում, ապրում է Երեւանում, մարտնչել է հանուն Արցախի:
Էլ ո՞ւմ սիրտը ավելի շատ կցավի խաղաղ պայմաններում Շուշիի կառուցման ու զարգացման համար, եթե ոչ հանուն նրա ազատագրման կյանքը տալուն պատրաստակամ զինվորինը:

Եվ Ա. Մելքոնյանը որոշել է մետաղապլաստե դուռ-պատուհանների ձեռնարկություն բացել Շուշիում: Արտադրության կազմակերպման աշխատանքները գրեթե ավարտված են, եւ շուտով կլինի առաջին արտադրանքը:

«Շուշիում առաջին արտադրությունը կլինի սա: Քաղաքը նոր է ոտքի կանգնում, կառուցելու ու վերակառուցելու շատ բան կա այստեղ: Այդ նպատակով էլ ձեռնարկությունը նման բնույթ կկրի: Նաեւ աշխատատեղ կստեղծենք, երիտասարդներն ավելի ամուր կկառչեն իրենց հողին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Շուշին Ստեփանակերտի նման ծաղկուն ու մաքուր քաղաք դառնա»,- իր անելիքները ներկայացրեց Ա. Մելքոնյանը:

Ահա այսպես է. գումարտակի մարտիկները ոչ միայն պատերազմի ժամին են սխրանքներ գործում, այլեւ աշխատում են խաղաղ օրերին շենացնել արյամբ ձեռք բերածը, սրտացավ են Արցախի յուրաքանչյուր թիզ հողի հանդեպ:

Պայքարը կշարունակեն սերունդները

Այնքան նշանակալից էր, որ Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկները Արցախում հաղթանակը տոնում էին ոչ միայն ընկերների, այլեւ ընտանիքների հետ: Չնայած ճանապարհը երկար էր, հոգնեցուցիչ, տեղ-տեղ անձրեւ, ձյուն էր գալիս` վտանգավոր դարձնելով երթեւեկությունը, շատերն իրենց հետ բերել էին երեխաներին, եւ դա պատահական չէր:

«Մեկն իմ որդին է, մյուսը` մարտական ընկերոջս, նա էլ մեր մյուս ընկերոջ դուստրն է: Խորհրդանշական իմաստ ունի նման այցը, դաստիարակչական նշանակություն: Մեր զավակները պիտի տեսնեն իրենց հայրերի գործը ու շարունակողը լինեն մեր պայքարի»,- այսպես է մեկնաբանում իրենց ընտանեկան այցը Շուշի Ի. Սարգսյանը:
Հայրենիքի դեպքում կա մի բան` պարտքի զգացում, եւ յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքը պիտի կատարի երկրի հանդեպ:

«Այսօրվանից մենք մեր զավակներին սովորեցնում ենք, որ չի կարելի սահմանափակվել մեր տներով կամ փոքրիկ հողամասերով, հայրենիքն ամբողջական հասկացություն է: Իմ երկրի պատերազմն է սա, իսկ իմ երկրի պաշտպանությունը սկսվում է նրա սահմաններից. այս պահին դա Ղարաբաղն է: Նրանք պիտի գիտակցեն օրվա խորհուրդը, հասկանան, որ մեր գործը դեռ ավարտված չէ: Եկել ենք հավաստիանալու, որ մեր մարտական ընկերները մարտունակ վիճակում են, ու նույն ոգին կփոխանցվի մեր սերունդներին»,- միանշանակ է ազատամարտիկների դիրքորոշումը:

Հ.Գ.- Երեւանից Շուշի ճանապարհը գումարտակի ազատամարտիկներն անցան հայրենասիրական երգեր երգելով, տոնախմբությամբ, դժվարանցանելի ճանապարհներին բոլոր վարորդներին անխտիր օգնության հասնելով:

Երթուղայինում, ուր լրագրողների մեր խումբն էր, մեզ հետ գալիս էին նաեւ հրազդանցի Արայիկն իր որդու հետ, նրա ընկեր Լեւոնը: Շուշիի առանձնակի գումարտակի անդամ Արայիկը հոգու խռովքով հիշում էր մղած մարտերն ու ընկած ընկերներին, իսկ Լեւոնը` շարունակ ափսոսում, որ չի մասնակցել պատերազմին: Եվ Արայիկը մխիթարեց նրան. «Շատ մի վշտանա, Շահումյանը հետ վերցնելու ժամանակ անպայման քեզ կբերեմ հետս, իսկ մի հիսուն տարի հետո, երբ 110 տարեկանում մահանաս, քեզ կթաղեմ Վանա լճի ափին` մի մեծ քար վրադ դնելով»: Չնայած Լեւոնի «վաղաժամ» մահվան մասին գուշակությանը` բոլորս ուրախությամբ համաձայնեցինք Արայիկի ասածին:

Արցախի հաղթանակի համար պարտական ենք Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկներին, ու տա Աստված, որ իրականանան մեր Մեծ հայրենիքին վերաբերող նրանց բոլոր նպատակները:

Նաիրա ՊՈՂՈՍՅԱՆ
Երեւան-Շուշի-Ստեփանակերտ
ARMENIAN POWER is offline  
Sponsored Links
Advertisement
 
post #2 of 3 (permalink) Old May 16th, 2008, 16:35 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
http://www.youtube.com/watch?v=NezvC5UQftk

HAMOZVADZENQ VOR MIYAN ZENQOV KA HAYOTS PRKUTYUN
ARMENIAN POWER is offline  
post #3 of 3 (permalink) Old May 16th, 2008, 16:52
World Class Player
 
edonno1's Avatar
 
Join Date: 02 2005
Location: S. Cali
Teams: Armenia NT, FC Pyunik, Barca, Arsenal
Posts: 8,015
txek es [email protected] of topic um drek te4e glux en kunum [email protected] indz pm uxarkelov

KICH ENK BYTS HAYENK

RIP IAN PORTERFIELD YOU WILL ALWAYS BE REMEMBERED
edonno1 is offline  
Closed Thread

Quick Reply
Message:
Options

Register Now



In order to be able to post messages on the Xtratime Community forums, you must first register.
Please enter your desired user name, your email address and other required details in the form below.

User Name:
Password
Please enter a password for your user account. Note that passwords are case-sensitive. Try to avoid choosing short (like '1'), simple (like 'abcd') and easy to guess passwords (like a name of your favorite team, player, etc)! Complex and long enough passwords, that consists of random string of alphabet and numerical characters, are almost impossible to be stolen and misused.

Password:


Confirm Password:
Email Address
Please enter a valid email address for yourself.

Email Address:
OR

Log-in











Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests)
 
Thread Tools
Show Printable Version Show Printable Version
Email this Page Email this Page
Display Modes Rate This Thread
Linear Mode Linear Mode
Rate This Thread:



Posting Rules  
You may post new threads
You may post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are On
Pingbacks are On
Refbacks are On

 
For the best viewing experience please update your browser to Google Chrome