Robert Arzumanyan - Xtratime Community
Reply
 
LinkBack Thread Tools Rate Thread Display Modes
post #1 of 125 (permalink) Old January 19th, 2008, 13:27 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
Robert Arzumanyan

A-trup foråret 2008


1. Kevin Stuhr Ellegaard
3. Ralf Pedersen
4. Issah Ahmed
5. Jan Frederiksen
6. Floribert N'galula
7. Alex da Silva
8. Søren Pedersen
9. Søren Ulrik Vestergaard
10. Søren Berg
11. Fabinho
12. Jonas Damborg
13. Søren Holdgaard
14. Kenneth Møller Pedersen
15. Rasmus Hansen
16. Carsten Fredgaard
17. Peter Christiansen
18. Bedi Buval
19. Emil Ousager
20. Jeppe Brandrup
23. Lars Larsen
24. Robert Arzumanyan
25. Peter Friis Jensen
29. Thomas Dalgaard
31. Tidiane Sane
32. Kian Christensen


www.randersfc.dk
ARMENIAN POWER is offline  
Sponsored Links
Advertisement
 
post #2 of 125 (permalink) Old January 26th, 2008, 12:38 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
Ռոբերտ Արզումանյան: «Այստեղ ես կաճեմ որպես ֆուտբոլիստ»


Ինչպես արդեն հաղորդել է մեր կայքը, Ռոբերտ Արզումանյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել դանիական «Ռանդերսի» հետ: «Ֆուտբոլ 365»-ի թղթակիցը հանդիպել է Հայաստանի հավաքականի պաշտպանի հետ և զրուցել: Իսկ մինչ այդ, այս թերթի մյուս լրագրողը հակիրճ հարցազրույց ունեցավ «Ռանդերսի» տաղանդների որոնման բաժնի ղեկավար Բենի Ռոսենկվիստի հետ:

- Որտե՞ղ և ե՞րբ եք դիտել Արզումանյանի ելույթները:

- Եվրո-2008-ի գրեթե ողջ ընթացքում հետևել ենք նրա խաղին` ներկա գտնվելով ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կայացած հանդիպումներին:

- Խաղերին ներկա է գտնվել ակումբի գործակա՞լը:
- Դա կոմերցիոն գաղտնիք է:

- Ի՞նչ նպատականեր է դնում իր առջև «Ռանդերսը»:

- Արժանի ելույթ ունենալ առաջնությունում:

Հանդիպում քամիների կղզում

Յուլանդ կղզու վրա տեղավորված գավառական փոքրիկ քաղաքը, որը 55 հազար բնակիչ ունի, ինձ դիմավորեց քամու փոթորիկով: Անտանելի բան էր, եթե քեզ թույլ թողնես, կքշի-կտանի: Իսկ ժողովուրդը, ի տարբերություն բնության, բարյացակամ է, ժպտերես, օգնելու պատրաստ... Կայարանում մեկին հարցրի, թե ինչպես կարող եմ հասնել «Սկանդիկ» հյուրանոց, ինձ օգնության նետվեց մարդկային մի ամբողջ ամբոխ: Պարզվեց, որ հարցրածս քաղաքի ամենաթանկ և բարձրակարգ հյուրանոցն է, գտնվում է բլրակի վրա` քաղաքային ոստիկականության հարևանությամբ:
Ցերեկվա երեքն է, իսկ քաղաքն ասես մեռած լինի. ոչ շունչ, ոչ շարժում, լռություն է և երանություն: Հյուրանոցի ճեմասրահում փոքրիկ հարցազրույցից հետո Ռոբերտի հետ դուրս եկանք ճաշելու: Չնայած քաղաքը փոքր է, բայց մենք բավական երկար քայլեցինք, որ որևէ ռեստորան կամ ճաշելու ինչ-որ տեղ գտնենք:

Փոքրիկ հավելում. Փողոցում երկու ֆաներ հարցուփորձ արեցին և երբ իմացան, որ Ռոբերտը «Ռանդերսի» նորեկն է, «Բարի գալուստ, Ռանդերս», - ասացին նրանք: Ես ցանկանում էի պատասխանել իրենց հարազատ լեզվով, սակայն Արզումանյանը միջամտեց զրույցին` ցուցաբերելով անգլերերնի գերազանց իմացություն: Նրանք աշխույժ զրուցում էին, իսկ ես մեկ անգամ նորից հասկացա, որ ֆուտբոլ խաղալուն զուգահեռ` օտար երկրում ֆուտբոլիստի համար շատ կարևոր է նաև լեզուն, պահվածքը, շփումը...

Ռոբերտը ներկայացնում է առաջին տեղեկություններն ու տպավորությունները: Ակումբի ղեկավարությունը շատ լավ է ընդունել նրան, շատ լավ է վերաբերվում: Թիմակիցներին դեռ չի հանդիպել, թիմին կներկայացվի եկող շաբաթ:
Մարզադաշտը գտնվում է քաղաքից դուրս և անտանելի քամու պատճառով այնտեղ հասնելը անհնար գործ է: Մարզադաշտի հետ հանդիպումը հետաձգում ենք ավելի խաղաղ ժամանակի:
«Ռանդերսում» Արզումանյանը հանդես կգա 24 համարի մարզաշապիկով: Առաջին պաշտոնական հանդիպումը SAS լիգայում տեղի կունենա մարտի 16-ին «Բրոնդբյուի» հետ: Մինչ այդ` փետրվարի 13-ին, թիմը ուսումնամարզական հավաքի կմեկնի Դուբայ, հավաքի ընթացքում պլանավորված են նաև մի քանի ընկերական հանդիպումներ:

«Ուզում եմ, որ լավ լինի իմ թիմի համար»

- Ռոբերտ, շնորհավորում ենք պայմանագրի ստորագրումը, որի հետ կապված իրադարձությունների զարգացմանը հետևում էին Հայաստանի բոլոր երկրպագուները:
-
- Զգացված եմ: Շատ շնորհակալություն:
-
- Բավական երկար ժամանակ «Ռանդերսը» և «Փյունիկը» հերքում էին քո տեղափոխման մասին տեղեկությունները: Հիմա արդեն կարելի՞ է խաղաքարտերը բացել: Ի՞նչ պայմաններով է ստորագրվել պայմանագիրը: Ի՞նչ ժամկետով: Քեզ համար «Փյունիկը» հատուցում կստանա՞:
-
- Բացելու շատ խաղաքարտ չկա: Մեկ տարվա վարձավճար:
-
- Առաջին անգամ ե՞րբ իմացար դանիացիների հետաքրքրության մասին:
-
- Այս տարի` հունվար ամսին: Փաստորեն, օրեր առաջ:
-
- Ուրիշ ի՞նչ տաբերակներ ես դիտարկել «Ռանդերսից» բացի:
-
- Առաջարկներ կային Ռուսատանից, բայց այդ մասին չեմ ուզում խոսել:
-
- Ո՞վ էր զբաղվում քո տրանսֆերով: Գործակալ ունե՞ս:
-
- Այո, գործակալ ունեմ:
-
- «Փյունիկի» ղեկավարությունն ինչպե՞ս արձագանքեց Եվրոպա տեղափոխվելու քո որոշմանը:
-
- Նրանք իրենք էին շահագրդռված դրանում:

Կարծիքներ Ռոբերտ Արզումանյանի մասին

Յակոբ Նիլսեն: Ակումբի մարզական տնօրեն. «Ի դեմս Արզումանյանի մենք ստացանք լուրջ ներդրում թիմի պաշտպանությունում: Իհարկե, մենք գոհ ենք մեր պաշտպաններից, բայց կարծում եմ, որ Արզումանյանի հետ կապված` ընդհանրապես ոչ մի պրոբլեմ չի լինի: Ակումբը հպարտ է, որ ձեռք է բերել նման խաղացող»:

- Քեզ չի վախեցնում այն փաստը, որ դանիական ֆուտբոլն այնքան էլ բարձր չի գնահատվում Եվրոպայում: Իսկ անցյալ տարի, եթե չեմ սխալվում, դու դիտումների մեկնեցիր Անգլիա:
-
- Ոչ, չի վախեցնում: Դանիայից շատերն են ընկնում ֆուտբոլային զարգացած երկրներ: Եվ ես կարծում եմ, որ այստեղ կառաջադիմեմ որպես ֆուտբոլիստ: Ինչ վերաբերում է Անգլիային, այո, անցյալ տարի դիտումներ անցա «Շեֆիլդ Յունայթեդում», բայց ոչինչ չստացվեց:
-
- Այլ կերպ ասած` «Ռանդերսը» դիտում ես որպես ցատկահարթակ ֆուտբոլային առոմով ավելի զարգացած երկիր տեղափոխման համար:
-
- Իսկ ինչո՞ւ ոչ... Չէ՞ որ Դանիայից Անգլիա է տեղափոխվել դանիացիներ Ագերը, Լաուրսենը և նրա էլի շատ հայրենակիցներ: Ամենից առաջ ուզում եմ, որ լավ լինի իմ թիմի համար: Եթե թիմը լավ խաղա, նշանակում է լավ կխաղամ նաև ես, և ամեն ինչ այդ դեպքում լավ կլինի: Ասածս «լավի» մեջ մտնում է նաև ֆուտբոլային առումով ավելի զարգացած երկիր տեղափոխվելու հարցը

«Դանիերեն սովորելու պարտադիր պայման չկա»

- Ինչպիսի՞ն են տպավորություններդ Դանիայից, քաղաքից:
-
- Լավ տպավորություններ են, գեղեցիկ փոքրիկ քաղաք է:
-
- Իսկ ինչպե՞ս ընդունեցին ակումբում:
-
- Շատ լավ, հատկապես թիմի ղեկավարությունը: Ամբողջ թիմին ներկայացվելու եմ քիչ ավելի ուշ` երկուշաբթի օրը:

Կարծիքներ Ռոբերտ Արզումանյանի մասին:

Իբ Ռասմուսեն: Ակումբի մամլո քարտուղար. «Իր երկրի հավաքականի կազմում Ռոբերտ Արզումանյանը կանգնեցրել է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ռոնալդուն, Նիստելռոյը, Բարոշը»:

- Դանիական մամուլում գրել են, որ քո նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է Պորուգալիայի դարպասը խփածդ գոլից հետո: Կարո՞ղ ես հիշել այդ խաղը:
-
- Իհարկե, կարող եմ հիշել, հիշում եմ: Բայց կարծում եմ, որ այդ գոլը չի վճռել իմ տրանսֆերի հարցը, քանի որ ես ողջ խաղաշրջանն եմ լավ անցկացրել և «Փյունիկում», և հավաքականում: Մի գոլը ոչին չի որոշում, առավել ևս, որ ես պաշտպան եմ:
-
- Ի՞նչ գիտես քո նոր ակումբի մասին, որի անվանումն այնքան էլ հայտնի չէ մեր երկրպագուների լայն շրջաններին:
-
- Մեծ ներուժով երիտարդ թիմ է, որը անցյալ մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը և պետք է խաղա ՈւԵՖԱ-ի գավաթում:

Տեղեկություններ «Ռանդերսի» մասին

Ակումբի պաշտոնական անունը. Randers FC Holding A S: «Ռանդերսը» բաժնետիրական ընկերություն է, և ցանկացած անձ կարող է գնել բաժնետոմսեր: Այսօրվա դրությամբ ակումբ ունի 700 բաժնետեր:
Հիմնադրվել է. 2003 թվականին, վեց թիմերի միավորումից:
Գլխավոր մարզիչ. Անգլիացի Կոլին Թոդն է, որը ժամանակին մարզել է «Միդլսբրո», «Բրեդֆորդ», «Դերբի», «Բոլթոն» թիմերը: Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2009 թվականը:
Մարզչի օգնականը. Ստիգ Տոֆտինգ է: Մարզասերները նրան կհիշեն Դանիայի հավաքականում ելույթներից, որի կազմում նա անցկացրել է 41 խաղ` դառնալով 2 գոլի հեղինակ:
Մարզադաշտ. «Essex Park Randers», տեղավորում է 12000 հանդիսական:
Հովանավորը. «Ֆորենդե Սերվիս»: Զբաղվում է աղբահանման աշխատանքներով:

- Ո՞ւմ հետ ես շփվել ակումբում: Խաղացողների, մարզիչների...
-
- Հիմնականում մարզիչների և ղեկավարության հետ:
-
- Ի՞նչ լեզվով ես հաղորդակցվում: Պայմանագիրն արդյոք պարունակո՞ւմ է կետ պարտադիր դանիերեն սովորելու մասին:
-
- Հաղորդակցվում ենք անգլերեն: Դանիերեն սովորելու պարտադիր պայման չկա:
-
- Ե՞րբ կսկսես մարզումները նոր թիմի կազմում:
-
- Երկուշաբթի օրը` հունվարի 21-ին:

Կարծիքներ Ռոբերտ Արզումանյանի մասին:

Մեջբերում ակումբի ֆան-կայքից. «Մեր թիմ է եկել ազգային հավաքականի ֆուտբոլիստ և, հասկանալի է, որ դա շատ ուժեղ ձեռքբերում է թիմի համար»:
Մեջբերում ակումբի ֆան-կայքից. «Չեմ ուզում նախապես շատ մեծ հույսեր կապել նորեկն խաղացողի հետ, բայց հավատում եմ, որ նա կուժեղացնի մեր թիմը, հատկապես թիմի պաշտպանությունը»:

-
ARMENIAN POWER is offline  
post #3 of 125 (permalink) Old January 26th, 2008, 12:39 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
Ի՞նչ նպատակներ է իր առջև դրել «Ռանդերսը»: <.b>
- Արժանավայել կերպով հանդես գալ ազգային առաջնությունում և ՈւԵՖԱ-ի գավաթում:
-
- Չես վախենում, որ խաղալով եվրոգավաթներին չմասնակցող արտասահմանյան ակումբում` կարող ես դուրս մնալ հավաքականի մարզչական շտաբի տեսադաշտից:
-
- Ոչ, չեմ վախենում: Ընդհակառակը, եթե ես խաղամ առաջնությունում, որի մակարդակը հայկականից բարձր է, կարծում եմ, որ անպայման կհետաքրքրեմ հավաքականին:
-
- Ակումբը մտադի՞ր է լուծել քո կենցաղային պրոբլեմները: Բնակարանի կամ տան վարձավճար, ավտոմեքենա...
-
- Այո, մտադիր է: Դա կլինի երևի մի շաբաթ հետո:
-
- Պատրաստվում ես Դանիայում մենա՞կ ապրել:
-
- Առայժմ, այո:

«Հավաքականը պետք է պայքարի ամեն մի խաղում»

- Էդգար Մանուչարյանի և Ժորա Հովհաննիսյանի անհաջողություններից հետո հոգեբանական ճնշում չե՞ս զգում արտասահմանյան ակումբ տեղափոխվելու առիթով:
-
- Ոչ, չեմ զգում: Մեզանից յուրաքանչյուրի մոտ տարբեր են իրավիճակները: Օրինակ, Էդգարին տանջում են վնասվածքները:
-
- Հայաստանում մենք առիթ չեն ունեցել մանրամասն զրուցելու: Պատմիր ֆուտբոլում քո առաջին քայլերի մասին:
-
- Սկսել եմ Գևորգ Ղահրամյանի մոտ` «Փյունիկի» մանկական թիմում, այնուհետև խաղացել եմ հիմնական կազմում:
-
- Մարզիչներից ո՞վ է նպաստել քո պրոֆեսիոնալ աճին:
-
- Բոլորը: Ղահրամանյանը, Լոպեսը, Կազոնին, Վիսմանը, Պորտերֆիլդը, Գյուլբուդաղյանցը, Պետրոսյանը, Ստոյկիցան:
- Հավաքականում դու դարձար հասուն ֆուտբոլիստ: Դա ինչո՞վ կբացատրես: Պորտերֆիլդի աշխատանքո՞վ: Պաշտպանական գծի խաղային վարժվածությամբ, թե քո բարձր հասակով:
-
- Տքնաջան աշխատանքով և ամբողջ թիմի աջակցությամբ, չէ՞ որ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է:

Կարծիքներ Ռոբերտ Արզումանյանի մասին:


Կոլին Տոդ: «Ռանդերսի» գլխավոր մարզիչ. «Կարծում եմ, մենք լավ ձեռքբերում ենք կատարել: Նրա հայտնվելով` կսրվի մրցակցությունը մեր պաշտպանական գծում, և Արզումանյանն ստիպված կլինի իր խաղով հաստատել իր տեղն ու դերը թիմի կազմում: Հաշվի առնելով նրա ելույթների փորձը միջազգային մակարդակում` մենք գրեթե վստահ ենք, որ Ռոբերտը կդառնա «Ռանդերսի» առանցքային խաղացողը»:

- Ինչպե՞ս կգնահատես 2010-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Մեր խմբում խաղում են Իսպանիան, Թուրքիան, Բոսնիան, Բելգիան, Էստոնիան:
-
- Հայաստանը գտնվում է նախավերջին զամբյուղում և, բնական է, որ բոլոր թիմերը, որոնք վիճակահանությամբ մեզ ընկան, պետք է ուժեղ լինեին: Այո, ուժեղ խումբ է, բայց մենք պետք է պայքարենք և հաղթանակի ձգտենք յուրաքանչյուր խաղում: Մեր խմբի առաջատարը, իհարկե, Իսպանիան է:
-
- Ի՞նչի կարող է հավակնել Հայաստանն այդ խմբում:
-
- Եթե վերցնենք երրորդ տեղը, լավ կլինի:
-
- Մասնակցելո՞ւ ես Մալթայի մրցաշարին:
-
- Այո, ես կմասնակցեմ հավաքականի խաղերին Մալթայում:
-
- Ինչպե՞ս կգնահատես Հայաստանի անցյալ առաջնությունը:
-
- Հետաքրքիր էր, քանի որ միանգամից չորս թիմեր հավակնեցին առաջին տեղին, բայց «Փյունիկը», ինչպես միշտ, ապացուցեց, որ ինքը ուժեղ է:
-
- Քո կարծիքով, ո՞րն է «Փյունիկի» այս երկարատև հաջողությունների գաղտնիքը:
-
- Գաղտնիք չկա: «Փյունիկում», ի միջի այլոց, նույն բանն էլ հավաքականում է. բոլորը, ամբողջ թիմը շատ է աշխատում, ֆուտբոլիստները օժանդակում, սատարում են իրար, համերաշխություն կա և «Փյունիկում», և հավաքականում:
-
- Ե՞րբ կկարողանա «Փյունիկն» իր առջև ավելի լուրջ խնդիրներ դնի:
-
- Չգիտեմ երբ... Մենք անցյալ տարի լիարժեք կարող էինք «Շախտյորից» անցնել, եթե տանը չպատրվեինք...
-
- Քո սիրելի ֆուտբոլիստը:
-
- Սերխիո Ռամոս:
-
- Երկրպագած ակումբ:
-
- «Բարսելոն»:
-
- Ի՞նչ կմաղթեիր քո երեկվա խաղընկերներին` «Փյունիկի» խաղացողներին և ընդհանրապես հայաստանցի ֆուտբոլիստներին:
-
- Կմաղթեմ և շատ ուրախ կլինեմ, որ մեր տղաներից շատերը հանդես գան արտասահմանյան ակումբներում:

P.S. Հրաժեշտին հաջողություն մաղթեցի Ռոբերտին իր կարիերայի նոր փուլում: Կոպենհագեն վերադարձի ճանապարհի ողջ ընթացքում մտածում էի Արզումանյանի` Դանիայում հեռանկարների մասին և եկա այն եզրակացության, որ ամեն ինչ իր մոտ կստացվի. սկանդինավները հարգում են աշխատասեր մարդկանց, բացի այդ «Ռանդերսի» ղեկավարությունը չի թաքցնում, որ մեծ հույսեր է կապում Հայաստանի հավաքականի պաշտպանի հետ:

Որպես վերջաբան

Մենք կապվեցինք Ռոբերտի հետ «Ռանդերսում» անցկացրած առաջին պարապմունքից հետո:
-
- Ինչպե՞ս քեզ ընդունեցին թիմակիցներդ:
-
- Թե թիմակիցներս և թե մարզչական շտաբը ինձ շատ լավ ընդունեցին:
-
- Եվ ինչպեսի՞ն էր առաջին պարապմունքը:
-
- Բուն պարապմունքը ծանր չէր, բայց խիստ պլանավորված, որը ես սպասում էի Եվրոպայից:
-
- Անսովոր չէր արհեստական խոտածածկի վրա պարապելը:
-
- Ոչ մի պրոբլեմ չկար, նման պայմաններում մարզվելը շատ հաճելի է:
-
- Ի դեպ, Լևոն Պաչաջյանն էլ պայմանագիր է ստորագրել ԳԱԻՍ-ի հետ...
-
- Ես արդեն տեղյակ եմ և ուրախ եմ Լևոնի համար:

Տեքստը` «Ֆուտբոլ 365»
ARMENIAN POWER is offline  
 
post #4 of 125 (permalink) Old January 26th, 2008, 14:41
World Class Player
 
ARMENIAN ULTRAS's Avatar
 
Join Date: 02 2005
Location: ARMENIAN KINGDOM OF CILICIA
Teams: ARMENIAN NT/ S.S. LAZIO / SWEDISH NT
Posts: 7,730
Robert Arzumanyan: I wish to go far with Randers FC



First Søren Berg joined like a reinforcement of Randers FC's offensive. Now the trip has come for a security of the rear regions, and Randers FC's choices fell on the only 22-year-old Armenian national team player Robert Arzumanyan.

Robert Arzumanyan has played senior football for five years - and he can fittingly call himself �ubesejred Armenian mester�. Robert Arzumanyan's club in the best row in Armenia, FC Pyunik, is the sovereign substance in the country between the Black Sea and The Caspian Sea. It has turned into five championships in the latest five seasons with Robert Arzumanyan as a the team's load bearing defense strength with over 100 A-team fights.

- I was only 17 years, when I got d�but for FC Pyunik. It of course was a large experience to become national master as early as the first season. It went after this very strongly, and I made my d�but for Armeniens A-national teams in March 2005 at a friendly match against Kuwait.

Since then it has even gone more strongly for the shy, young Armenian, who is visibly confused at the new surroundings in Randers:

- It was large for me, when we played the EM-qualifying match against Portugal, who provided in strongest placing Christiano Ronaldo and all the other superstars. I scored on headers to 1-0 after twelve minutes' games and it was a fantastic experience, boats to be along in the fight, but particularly to score.

- But the very biggest climax has probably been the twice, where I have faced Ruud van Nistelroy, when he was an attacker for the Dutch national team. In addition I have also played against Milan Baros from the Czech Republic, he was either easy to get on with.

On the question of why just precisely Denmark and Randers FC answer Robert Arzumanyan:

- I got actually better financial offers from two Russian clubs, but I preferred to go for Randers FC, where I am certain that the sportsmanlike challenges are far bigger, and where I feel that I get the best possibilities to develop my further.

- I wish to gain a lot more in football, I have ambitions about song further progress. I feel that Danish football is a good place for me to develop me even more as player. Danish football clubs have the earlier shown that they are good at promoting young players. And if it'll go Randers FC well it'll hopefully also go me well, ends Robert Arzumanyan, who looks forward to settle in in Randers and Randers FC - and not least he looks forward to participating in Colin Todd's first training funs at Monday.

/Ib Rasmussen

PS: very smart done to choose Denmark insread of better payed russia for the beginning Arzu
ARMENIAN ULTRAS is offline  
post #5 of 125 (permalink) Old January 26th, 2008, 18:04
World Class Player
 
edonno1's Avatar
 
Join Date: 02 2005
Location: S. Cali
Teams: Armenia NT, FC Pyunik, Barca, Arsenal
Posts: 8,015
forget the russian league any other then that thats my opinion

KICH ENK BYTS HAYENK

RIP IAN PORTERFIELD YOU WILL ALWAYS BE REMEMBERED
edonno1 is offline  
post #6 of 125 (permalink) Old January 26th, 2008, 19:12
Premier Player
 
kevork269's Avatar
 
Join Date: 07 2005
Location: London, England
Teams: Armenia NT
Posts: 1,941
yeah good choice by him definitely
kevork269 is offline  
post #7 of 125 (permalink) Old January 26th, 2008, 19:16
Baron Dants
Guest
 
Posts: n/a
It'll also make the fans like him more, lol.
post #8 of 125 (permalink) Old February 6th, 2008, 11:36 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ
ԴԱՆԻԱԿԱՆ ԼԻԳԱՅՈՒՄ
ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
http://www.goalstorm.net/forum/index......post&id=139
ARMENIAN POWER is offline  
post #9 of 125 (permalink) Old February 6th, 2008, 11:50
World Class Player
 
ARMENIAN ULTRAS's Avatar
 
Join Date: 02 2005
Location: ARMENIAN KINGDOM OF CILICIA
Teams: ARMENIAN NT/ S.S. LAZIO / SWEDISH NT
Posts: 7,730
Quote:
Originally Posted by ARMENIAN POWER
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ
ԴԱՆԻԱԿԱՆ ԼԻԳԱՅՈՒՄ
ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
http://www.goalstorm.net/forum/index......post&id=139
Wrong link bro, here we go (the right one): http://www.goalstorm.net/forum/index...pe=post&id=139
ARMENIAN ULTRAS is offline  
post #10 of 125 (permalink) Old February 6th, 2008, 12:18 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
Quote:
Originally Posted by ARMENIAN ULTRAS
Wrong link bro, here we go (the right one): http://www.goalstorm.net/forum/index...pe=post&id=139
Thank you Serge jan.
ARMENIAN POWER is offline  
post #11 of 125 (permalink) Old February 19th, 2008, 21:41
International
 
Markiko's Avatar
 
Join Date: 09 2005
Location: Toronto, Armenia
Teams: Armenian NT, FC Ararat, Liverpool, Toronto FC
Posts: 6,454
Our boy Robert played all 90 minutes in a Randers 2-1 friendly win in the united arab emirates. i think he has an assist in one of the goals as well.
Markiko is offline  
post #12 of 125 (permalink) Old February 20th, 2008, 05:50
Premier Player
 
GLAUCO's Avatar
 
Join Date: 10 2005
Location: Italy
Teams: Lazio, Italy, Armenia
Posts: 1,324
that's pretty good!!!
GLAUCO is offline  
post #13 of 125 (permalink) Old February 20th, 2008, 12:01
Rookie
 
Join Date: 12 2007
Posts: 8
here is a nice link concerning to Robert

http://www.phpbbplanet.com/forum/vie...6&mforum=pablo
Fanat is offline  
post #14 of 125 (permalink) Old March 5th, 2008, 22:57
World Class Player
 
ARMENIAN ULTRAS's Avatar
 
Join Date: 02 2005
Location: ARMENIAN KINGDOM OF CILICIA
Teams: ARMENIAN NT/ S.S. LAZIO / SWEDISH NT
Posts: 7,730
Freindly game:

FC Randers - Vejle 2-1

Arzu in that game:

ARMENIAN ULTRAS is offline  
post #15 of 125 (permalink) Old March 5th, 2008, 23:44
Premier Player
 
Haykish's Avatar
 
Join Date: 06 2007
Location: Montreal/Laval, Canada
Teams: Armenian NT, AFC Ajax Amsterdam, Impact
Posts: 2,153
Ayoooooo

Everything is Possible...
Haykish is offline  
post #16 of 125 (permalink) Old March 9th, 2008, 19:42
World Class Player
 
edonno1's Avatar
 
Join Date: 02 2005
Location: S. Cali
Teams: Armenia NT, FC Pyunik, Barca, Arsenal
Posts: 8,015
you can watch todays match live right now http://www.myp2p.eu/broadcast.php?ma...94&part=sports

KICH ENK BYTS HAYENK

RIP IAN PORTERFIELD YOU WILL ALWAYS BE REMEMBERED
edonno1 is offline  
post #17 of 125 (permalink) Old March 16th, 2008, 23:58 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
Ռոբերտ Արզումանյան. «Անսովոր է նստել պահեստայինների նստարանին»


Մարտի 9-ին Ռոբերտ Արզումանյանի թիմը` «Ռանդերսը», անցկացրեց Դանիայի գավաթի ¼ եզրափակիչի առաջին խաղը և հոյւրընկալվելով «Բրոնդբյուին»` զիջեց 1:2 հաշվով, իսկ Ռոբերտը մնաց պահեստայինների նստարանին...

- Ռոբերտ, ինչպե՞ս կգնահատես «Բրոնդբյուի» հետ խաղը:

- Մեր թիմը շատ վատ խաղաց: Բոլոր գծերն էլ իրենց հնարավորություններից վատ հանդես եկան:

- Մարզիչը քեզ բացատրե՞ց, թե ինչու չէր ընդգրկել մեկնարկային կազմում:

- Ոչ, նա միայն խաղի օրը հայտարարեց, որ անցած տարվա համեմատ պաշտպանական գծում փոփոխություններ չեն լինելու:

- Քեզ անսովոր չէ՞ր խաղին հետևել պահեստայինների նստարանից:

- Անշուշտ, անսովոր էր, ես 18 տարեկանից սկսած` միշտ մեկնարկային կազմում եմ հանդես եկել:

- Անցած տարվա արդյունքներով, «Ռանդերսը» մրցաշարային աղյուսակում գերազանցեց «Բրոնդբյուին»: Հաշվի առնելով, թե ինչպես դասավորվեց «Բրոնդբյուի» հետ խաղը, ձեր մրցակիցը ուժեղացե՞լ է, թե՞ ձեր թիմն է թուլացել:

- Արդեն նշեցի, որ մենք շատ վատ խաղացինք, սակայն դրա հետ մեկտեղ «Բրոնդբյուն» շատ լավ տպավորություն թողեց:

P.S. Նշենք, որ «Բրոնդբյուի» բացահայտ առավելության մասին են վկայում նաև թվերը:

Տանտերերը խաղի ընթացքում կատարել են 25 հարված, որից 10-ը` դարպասին, իսկ հյուրերը` միայն 8-ը, որից 4-ը` դարպասին: Խաղի ընթացքում «Բրոնդբյուն» 15 անկյունային հարված է խաղարկել, իսկ հյուրերը` ընդամենը 2:

Տեքստը` «Ֆուտբոլ 365»
ARMENIAN POWER is offline  
post #18 of 125 (permalink) Old April 1st, 2008, 14:05 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
Ինչո՞ւ Թոդը շարունակում է անտեսել Արզումանյանին


«Ռանդերսի» մարզչական շտաբը շարունակում է անտեսել թիմի նորեկ` Ռոբերտ Արզումանյանին: Դանիայի առաջնության վերջին տուրի խաղում նա կրկին մնացել է պահեստայինների նստարանին, ինչը ոչ միանշանակ ռեակցիա է առաջացրել մարզասերների շրջանում, թեև ինքը` Արզումանյանը, հանգստություն է պահպանում: Այդ մասին նա պատմեց «Ֆուտբոլ 365»-ի թղթակցին հեռախոսազրույցում:

«Տրամադրությունս բարձր է: Ես խաղադաշտ դուրս չեմ եկել, սակայն ընդհանուր առմամբ, գոհ եմ թիմի ելույթից:
Միևնույն ժամանակ, «Ռանդերսի» պաշտոնական ինտերնետ-կայքի ֆորումում թիմի երկրպագուները ակտիվորեն քննարկում են Արզումանյանի հիմնական կազմում բացակայության պատճառները:

Ստորև բերում ենք որոշ երկրպագուների կարծիքները:

Randers-fan. «Անհասկանալի բաներ են կատարվում մեր մարզչական շտաբի հետ: Վերջին երեք հանդիպումները ցույց տվեցին, որ թիմը լուրջ պրոբլեմներ ունի պաշտպանության գծում, ինչպես նաև անվստահ են գործում կիսապաշտպանությունը և հարձակման գիծը: Առաջարկում եմ թիմի խաղացողների մեծ մասին ուղարկել ցածր դիվիզիոն: Ակումբը Արզումանյանի պես ուժեղ պաշտպան է ձեռք բերել, բայց մարզիչների կարճատեսության պատճառով նորեկը խաղադաշտ դուրս չի գալիս: Քանի դեռ նա նստած է պահեստայինների նստարանին, թիմը խնդիրներ է ունենալու պաշտպանությունում»:

JFR. «Դու իրավացի ես: Ես նույնպես չեմ հասկանում, թե ինչու նրան խաղադաշտ չեն մտցնում»:

Randers-fan. «Իմ կարծիքով, Քոլին Թոդը չափից ավելի պահպանողական է և չի ցանկանում որևէ բան փոխել: Կամ էլ նա վախենում է, որ իրեն կհեռացնեն, քանի որ Թոֆտինգը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու առաջին թեկնածուն է»:

Fragglen. «Ինչպես կարելի է խոսել Արզումանյանով պաշտպանությունը ուժեղացնելու մասին, եթե պաշտպանությունը մեր թիմի ամենաուժեղ օղակն է»:

Horse-FC. «Տարօրինակ է, ինչպես կարելի է չօգտագործել Արզումանյանին` տեսնելով մեր պաշտպանությունում առկա պրոբլեմները: Ռոբերտը հավաքականի մակարդակի խաղացող է: Թեև ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանը Դանիայից ավելի ցածր տեղ է զբաղեցնում, բայց միևնույն է, ես չեմ հասկանում, ինչու նրանք չեն օգտագործում Ռոբերտին»:

Randers-fan. «Ես տեսնում եմ Ռոբերտի չխաղալու երեք պատճառ:

1. Մարզիչը վախենում է, որ թիմի վետերանները նրան բոյկոտ կհայտարարեն, և նա կզրկվի աշխատանքից, նման բան պատահել է հինգ տարի առաջ «Նորդսելանդում»:
2. Մարզիչը չափից ավելի պահպանողական է և հիմք է ընդունում Ռոբերտի պատանի տարիքը, ինչը վկայում է մարզչի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին:
3. Մարզիչը աջակցում է վետերաններին, ինչը հնարավոր է միայն թույլ բնավորություն ունեցող մասնագետի պարագայում»:

Horse-FC. «Ճիշտ է գրված, համաձայն եմ»:

Fragglen. «Միգուցե Հայաստանից տեղափոխվելուց հետո ընտելանալու համար որոշ ժամանա՞կ է հարկավոր»:

Randers-fan. «Սա մանկապարտեզ չէ: Ի վերջո, պորֆեսիոնալ ֆուտբոլ է»:


Տեքստը` «Ֆուտբոլ 365»
ARMENIAN POWER is offline  
post #19 of 125 (permalink) Old April 1st, 2008, 17:20
Premier Player
 
Mher Hzor's Avatar
 
Join Date: 09 2007
Location: Detroit (you come here you die)
Teams: Armenian National Team
Posts: 1,405
Wow i did not realize such a weak person could be hired as head coach on that level.All i can say is i hope Robert finds himself in a better situation in the near future.

Kank-Peti Mnank u Bazmanank-De davai aghji davai davai.
Mher Hzor is offline  
post #20 of 125 (permalink) Old April 6th, 2008, 22:38 Thread Starter
Premier Player
 
Join Date: 11 2006
Location: Yerevan-Beirut
Teams: Armenian NT Ajax Homenetmen pyunik
Posts: 2,010
ARMENIAN POWER is offline  
Reply

Quick Reply
Message:
Options

Register Now



In order to be able to post messages on the Xtratime Community forums, you must first register.
Please enter your desired user name, your email address and other required details in the form below.

User Name:
Password
Please enter a password for your user account. Note that passwords are case-sensitive. Try to avoid choosing short (like '1'), simple (like 'abcd') and easy to guess passwords (like a name of your favorite team, player, etc)! Complex and long enough passwords, that consists of random string of alphabet and numerical characters, are almost impossible to be stolen and misused.

Password:


Confirm Password:
Email Address
Please enter a valid email address for yourself.

Email Address:
OR

Log-in











Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests)
 
Thread Tools
Show Printable Version Show Printable Version
Email this Page Email this Page
Display Modes Rate This Thread
Linear Mode Linear Mode
Rate This Thread:



Posting Rules  
You may post new threads
You may post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are On
Pingbacks are On
Refbacks are On

 
For the best viewing experience please update your browser to Google Chrome